«Ուկրաինան կառուցելու համար այլ մարդիկ են պետք». Սահակաշվիլիին հիասթափեցրել է Օդեսան առանց Եվրատեսիլի թողնելու «գործարքը»

Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում դժգոհություն Է հայտնել, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթն ի վերջո տեղի է ունենալու ոչ թե Օդեսայում, այլ Կիեւում: Նրա կարծիքով՝ Կիեւն անցկացման քաղաք է ընտրվել նախնական գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում:

«Օդեսան թողեցին առանց Եվրատեսիլի: Ես սիրում եմ Կիեւը, բայց խոսքն իմ հարազատ մայրաքաղաքի մասին չէ, այլ այն մասին, որ այդ որոշումը գաղտնի պայմանավորվածությունների, ակնհայտ ստի եւ պետական մտածողության լիակատար բացակայության եւս մեկ օրինակ է»,- գրել Է նա:

Քաղաքական գործիչը նշել Է, որ իշխանությունների հետ կապված իր բոլոր պատրանքները ցրվեցին.«Ուկրաինան կառուցելու համար այլ մարդիկ են պետք»:

Նախապես «Եվրատեսիլ-2017»-ն անցկացնելուն հավակնում էին երեք քաղաքներ՝ Կիեւը, Օդեսան եւ Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում