Իրանը կասեցրել Է նավթի արդյունահանման կտրուկ աճը

Իրանը վերջին երեք ամիսներին կասեցրել Է նավթի արդյունահանման կտրուկ աճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՕՊԷՔ-ի աղբյուրներ:Հունիսին Իսլամական Հանրապետությունում օրական արտադրվում ԷԷ 3,64 մլն բարել նավթ այն դեպքում, երբ օգոստոսին այն կազմել Է 3,63 մ լն բարել, նշում Է գործակալությունը:

Չնայած դրան, Իրանն իր առջեւ նպատակ Է դրել նավթի օրական արտադրության մակարդակը հասցնել 4,2-4,3 մլն բարելի, ասել Է աղբյուրը: 2012 թվականի սկզբին, նախքան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը, Իրանն ընդհանուր առմամբ օրական արդյունահանում Էր շուրջ 4 մլն բարել, իսկ 2015 թվականի հունիսին՝ 2,84 միլիոն բարել: Իսլամական Հանրապետությունը արդյունահանումը կտրուկ ավելացրեց 2016 թվականի առաջին ամիսներին, երբ չեղյալ հայտարարվեց ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած նավթային արգելանքը:

Իրանը ձգտում Է վերադարձնել այդ ժամանակաշրջանում Եվրոպայում եւ Ասիայում կորցրած իրացման շուկան:

ՕՊԷՔ-ի առաջիկա հանդիպումը տեղի կունենա Ալժիրում սեպտեմբերի 26-28-ին կայանալիք Միջազգային Էներգետիկական համաժողովի կողասրահներում: Ինչպես սպասվում Է, դրա ընթացքում քննարկվելու Է նավթարդյունահանման սահմանափակման հարցը:

Հունիսի 2-ին կայացած նախորդ գագաթնաժողովում կարտելի մասնակիցները չկարողացան համաձայնության հասնել արտադրության սառեցման շուրջ, քանի որ Իրանի ներկայացուցիչը չԷր չներկայացել հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում