Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել (տեսանյութ)

Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել (տեսանյութ)

Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:  Ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել 5 փաստաթղթերի շուրջ, որոնք կմնան գաղտնի իրենց մեջ պարունակող զգայուն տեղեկատվության համար: Այդուհանդերձ, լրագրողների հետ հանդիպմանը Լավրովի և Քերիի հայտարարությունները հուշում են, որ  հնարավոր է եղել համաձայնության գալ Սիրիայում սեպտեմբերի 12-ից կրակի դադարեցման հարցի շուրջ, ինչպես նաև ստեղծել հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ընդդիմությանն ու ահաբեկիչներին տարանջատելու, Հալեպում հումանիտար օգնություն տրամադրելու համար:

«Գլխավոր պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ առաջին քայլը պետք է լինի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի հաստատումը: Մենք անելու ենք ամեն ինչ, որ հակամարտող կողմերը, որոնց վրա ազդեցություն ունեն Ռուսաստանը և ԱՄՆ-ն,  կատարեն այդ քայլերը՝ հաստատելու իրենց հավատարմությունը ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին: Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծենք ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։ Մենք համաձայնեցրել ենք այն շրջանները, որտեղ հարվածները կլինեն կոորդինացված: Ըստ պայմանավորվածության, որի հետ համաձայնել է Սիրիայի ղեկավարությունը, այդ շրջաններում  պետք է աշխատի միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի օդուժը: Իսկ սիրիական ռազմաօդային ուժերը պետք է աշխատեն այլ շրջաններում՝ ռուս-ամերիկյան ռազմական համագործակցության համար առանձնացվածից դուրս»,- ասել է ՌԴ նախարարը։

Հավելենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցություններն այս հարցով տևել են գրեթե 14 ժամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում