Իրանն ու Ռուսաստանը տվել են «Բուշեր-2» ԱԷԿ-ի կառուցման մեկնարկը

Իրանն ու Ռուսաստանը տվել են «Բուշեր-2» ԱԷԿ-ի կառուցման մեկնարկը

Իրանում կայացել է «Բուշեր-2» ատոմային էլեկտրակայանի շինարարության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որը պետք է կառուցվի Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԻԱ Նովոստիին:

 

«Առաջին՝ «Բուշեր-1»-ի շինարարությունն ապացուցեց, որ Ռուսաստանը միշտ կատարում է միջազգային գործընկերների առաջ ունեցած պարտավորությունները՝ անկախ աշխարհում քաղաքական կլիմայի փոփոխությունից: Նախագծի երկրորդ մասը դա  «Ռոսատոմի» գործնական ներդրումն է ռուս-իրանական համագործակցության ընդլայնման գործում և միաժամանակ լուրջ քայլ  միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում Ռուսաստանի դիրքի ամրապնդման ուղղությամբ՝ «այնպիսի հեռանկարային տարածաշրջանում, ինչպեսին Մերձավոր Արևելքն է»,- ասել է միջուկային էներգիայի հարցերով զբաղվող «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

«Բուշեր» իրանական ԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցումը նախատեսված է 2018-ին, հայտարարել է  Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում