Իրանի զինանոցը համալրվել Է ուղղաթիռային հարթակով հանդերձված նորագույն մարտանավով

Իրանի զինանոցը համալրվել Է ուղղաթիռային հարթակով հանդերձված նորագույն մարտանավով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի Էլիտար բաղադրիչն Է) զինանոցը համալրվել Է նորագույն մարտանավով, որը կարող Է տախտակամածի վրա ուղղաթիռներ ընդունել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նավի ջրարկման հանդիսավոր արարողությունը սեպտեմբերի 13-ին տեղի Է ունեցել Բուշեր հարավային նավահանգստային քաղաքում՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավիի եւ ԻՀՊԿ-ի երկրորդ ռազմածովային շրջանի հրամանատար փոխծովակալ Ալի Ռազմջուի մասնակցությամբ:

Նավն ստացել Է «Շահիդ Մոհամադ Նազերիե անվանումը: Այն կառուցվել Է զուգանավի տիպի, այսինքն՝ ունի երկու կորպուս: Վերին տախտակամածի վրա գտնվում Է ուղղաթիռային հարթակը:

«Նախագիծը մշակվել Է ԻՀՊԿ-ի մասնագետների կողմից: Նորագույն արագընթաց նավն ունի 55 մետր երկարություն, 14,1 մետր լայնություն եւ 13 մետր բարձրություն: Այն կարող Է 100 զինծառայողների եւ ուղղաթիռ փոխադրել մինչեւ 10 հազար կիլոմետր տարածություն»,- հայտնել Է փոխծովակալ Ֆադավին Press TV հեռուստաալիքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում