ԱԺ նիստ. խորհրդարանը շարունակում է քննարկել գլխավոր դատախազի ընտրության հարցը. Ուղիղ

ԱԺ նիստ. խորհրդարանը շարունակում է քննարկել գլխավոր դատախազի ընտրության հարցը. Ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Սեպտեմբերի 13-ի նիստում Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել և ներկայացրել է այն ծրագրերը, որոնք պատրաստվում է իրականացնել գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվելու դեպքում:

Սեպտեմբերի 13-ի նիստում հարցի քննարկումն ավարտվել էր մտքերի փոխանակության փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում