Մենաշնորհի վատը լինելը կախված է բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ. Կարապետյան (տեսանյութ)

Մենաշնորհի վատը  լինելը կախված է բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ. Կարապետյան (տեսանյութ)

Առանց ստվերի դեմ պայքարի հնարավոր չէ վերարտադրել Հայաստանի տնտեսությունը: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

«Հայաստանի տնտեսությունն առանց ստվերի դեմ պայքարի վերարտադրվելու բանաձև ունի՞՝ ոչ: Փորձելո՞ւ ենք դա անել, թե ոչ, այո, անելու ենք: Որքանով մեզ կհաջողվի արդյունավետ պայքարել ստվերի դեմ, կտեսնենք: Տրամադրված ենք շատ վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի:  Մենք ամեն անգամ հարկերի բանաձևերը փոխելու ճանապարհով չենք կարող մեր տնտեսությունն առաջ տանել»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. «Դա կախված է մենաշնորհի բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ: Շուկան փոքր է, և արդյունավետ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահի, սակայն եթե նա դա անում է բնականոն, մրցունակ ճանապարհով, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է»:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև պատգամավորի այն դիտարկմանը, թե նոր հարկային օրենսգիրքը սահմանափակում է բիզնեսի հնարավորությունները: Նա նշեց, որ արդեն հասցրել է ծանոթանալ հարկային օրենսգրքին և դեռևս լուծում չունի:

«Ծանոթացել եմ, դա շատ բարդ հարց է: Այս պահին լուծում չունեմ: Դրա մասին կխոսենք»,– եզրափակեց վարչապետը:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին ի պատաախան վարչապետն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի  գործարկման խնդրին՝ նկատելով, որ կամայական առաջարկներին վերաբերել ենք  որպես հեքիաթային մի փաստի, երբ  ներդրողին անգամ չի հետաքրքրել, թե գազի գինն ինչ է լինելու:

Մանրամասները՝ Ա1+-ի տեսագրությունում 

Հետևեք մեզ նաև Telegram-ում