Կան մարդիկ, ովքեր կլքեն պաշտոնները. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Կան մարդիկ, ովքեր կլքեն պաշտոնները. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Կան մարդիկ, ովքեր կլքեն պաշտոնները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ զերծ մնալով կոնկրետ անուններ նշելուց: 

Հարցին՝ ճի՞շտ է, որ վարչապետը չի ցանկանում աշխատել ՀՅԴ-ական նախարարների, մասնավորապես Դավիթ Լոքյանի հետ, վարչապետը պատասխանեց, որ ճիշտ չէ. «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե նա ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան, թե որ կուսակցությանն է  պատկանում»:

Անդրադառնալով կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարին, կառավարության նորանշանակ ղեկավարը նշեց, որ լինելու են հավասար կանոններ: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր հայտարարությունը և եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես,  դա նրա ձեռքից չենք վերցնելու:  Կարեն Կարապետյանը հավելեց, որ վարչապետ դառնալու հարցում փոխել է 2013-ին ունեցած մտադրությունը, քանի որ ՀՀ տնտեսության վիճակն իրեն շատ է անհանգստացնում:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում