Մեծ Բրիտանիան հավանություն տվեց 24 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի շինարարությանը

Մեծ Բրիտանիան հավանություն տվեց 24 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի շինարարությանը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ֆրանսիային տեղեկացրել է, որ հավանություն է տվել Անգլիայի հարավ-արեւելքում Hinkley Point ատոմային էլեկտրակայանի կառուցման Electricite de France (EDF)-ի նախագծին, որի արժեքը կազմում է 18 մլրդ ֆունտ ստեռլինգ (24 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված բրիտանացի պաշտոնյային:

EDF-ն պետք է ապահովի ԱԷԿ-ի շինարարության ֆինանսավորման հիմնական մասը, իսկ գումարի մեկ երրորդը չինացի ներդրողները կհատկացնեն China General Nuclear պետական ընկերության միջոցով:

Հինքլի-Փոյնթի ԱԷԿ-ը կլինի երկրում կառուցված առաջին Էլեկտրակայանը 1995 թվականից ի վեր: Hinkley Point C-ն կկառուցվի գոյություն ունեցող Hinkley Point B-ի (այն նույնպես կառավարում է EDF-ն) հարեւանությամբ, որի շահագործումը պետք է դադարեցվի 2023 թվականին: Սպասվում է, որ Hinkley Point-ը կապահովի Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 7 տոկոսը:

Էլեկտրաէներգիայի առաջին մատակարարումը պլանավորված է 2025 թվականին: Շահագործման ժամանակաշրջանը սահմանված է 60 տարի: ԱԷԿ-ի կառուցումը թույլ կտա ստեղծել 25 հազար աշխատատեղ, այնուհետեւ դրանում կաշխատի 900 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում