Միայն պատերազմի ժամանակ եմ պատրաստ ղեկավարել Պաշտպանության նախարարությունը. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Միայն պատերազմի ժամանակ եմ պատրաստ ղեկավարել Պաշտպանության նախարարությունը. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Հայաստանի Անկախության 25-ամյակի շրջանակում Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպմանը Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝  եթե պաշտպանության նախարարի պաշտոնի առաջարկ լինի կընդունի՞, ինչին ի պատասխան նա շեշտեց՝ կարող է պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ:

«Առաջարկը մի քիչ անսպասելի էր, հիշում եմ մի անգամ նման խոսակցություն ունեցել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, խոսքը գնում էր ԱԺ նախագահի մասին, նաև պաշտպանության նախարարի, և ես ասացի, որ կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, բայց եթե պատերազմ չկա, պաշտպանության նախարարն ուղղակի իմ գործը չէ, ես քաղաքական գործիչ եմ: Պաշտպանության նախարարի համար եթե առաջարկ լինի, ես միշտ պատրաստ եմ պատերազմի ժամանակ ղեկավարել»,– ասաց նա:

Դիտարկմանը՝ պատերազմը չի ավարտվել ըստ էության, այսօր կարելի է ասել պատերազմի մեջ ենք, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Պատերազմական գործողություններն  ու չավարտված պատերազմը դրանք տարբեր բաներ են, բայց հիմա չսկսենք իրար պաշտոններ բաժանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում