Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Ուղիղ

Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Ուղիղ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը և այլք:

Նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել՝ նիստի ընթացքում կառավարության կազմը քննարկվելո՞ւ է, սակայն Հարությունյանը նշեց, որ չի կարող ասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում