ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 7-ին Տաշքենդում

ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 7-ին Տաշքենդում

ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նոր նիստը կկայանա 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը՝ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում ելույթ ունենալով ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

«Որոշում է ընդունվել արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում»,– ասել է նա:

ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որը նախորդում է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, սեպտեմբերի 16-ին ընթանում է Բիշքեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում