Բաքուն Իրանում համահայկական խաղերի հարցով բողոքի նոտա կհանձնի Թեհրանին

Բաքուն Իրանում համահայկական խաղերի հարցով բողոքի նոտա կհանձնի Թեհրանին

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա կհանձնի Թեհրանին` կապված Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպված համահայկական օլիմպիադային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակիցների առկայության հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Գաջիևը տեղեկացրել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանությունը խնդրի առնչությամբ Թեհրանին կներկայացնի պաշտոնական Բաքվի տեսակետը:

Համահայկական 48-րդ մարզական խաղերը Թեհրանում մեկնարկել են սեպտեմբերի 13-ին: 48-րդ շրջանի համահայկական խաղերը նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է: Այս տարվա խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից և շուրջ 20 երկրների հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում