Ոչ մի երկրում օլիմպիական չեմպիոններին այսպես չեն պարգևատրում (տեսանյութ)

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում հազարավոր մարզասերներ հավաքվել էին մեծարելու Ռիոյի օլիմպիական խաղերում մեր հաղթանակած մարզիկներին։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին նրանք դիմավորում են մեծ ոգևորությամբ։ ՀԱՕԿ-ը` նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հաղթանակած հայ մարզիկների համար անմոռանալի երեկո էր կազմակերպել։

«Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող 300 քմ տարածքով, մոտ 1 մլն դոլար արժողությամբ բնակարանով։ Փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին Գագիկ Ծառուկյանը խոստացել էր դիմավորել չեմպիոնին վայել։ Նրան ևս Ծառուկյանը պարգևատրեց 1 մլն դոլար արժողությամբ բնակարանով։

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ևս մեծ պարգևների արժանացավ՝ 30 միլիոն դրամ և Գյումրիում 4 սենյականոց բնակարան, իսկ Սիմոն Մարտիրոսյանին՝ հանձնվեց 30 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում