Իրանը և Հայաստանը կբանակցեն իրանական գազի մատակարարման ծավալներն ավելացնելու շուրջ
20/09/2016 14:18
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխատում է Հայաստանին մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու ուղղությամբ:
«Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Առաջիկայում նախատեսվում է Իրանի նավթի նախարարի այցը Հայաստան, և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները այդ հարցի շուրջ կբանակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպանը:
Նա հավելեց, որ Իրանը կփորձի իրականացնել այն, ինչ բարենպաստ կլինի Հայաստանի համար՝ հավելելով, որ իրենք այդ ուղղությամբ լուրջ աշխատում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում