Հայաստանը ակտիվ մասնակցում է ԵԱՏՄ-Իրան համագործակցության բանակցություններին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվորեն քննարկում է Իրանի հետ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունի նաև Հայաստանը՝ որպես Իրանի հարևան երկիր: «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«ԵԱՏՄ-ն երկար և մանրամասն աշխատանքով վերլուծել է Իրանի հարաբերությունները անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ու դրա հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տեղի է ունենում բանակցային գործընթաց տարբեր փուլերով։ Հայաստանի հիմնական առավելությունը Իրանի հետ սահման ունենալն ու հաճախ ու երկարատև գործարար շփումներն են։ Դա նշանակում է, որ մեր իրանցի գործընկերները շատ լավ պատկերացնում են Հայաստանի շուկան, մենք ավելի լավ ենք պատկերացնում Իրանի շուկան, քան մեր գործընկերները ԵԱՏՄ մյուս երկրներում, դրա համար մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել այս հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ մի քանի հանդիպումներ ու քննարկումներ ԵԱՏՄ-Իրան համագործակցության առնչությամբ, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ, տեղի է ունեցել Հայաստանում, որին ակտիվորեն ներգրավվել են Հայաստանի մասնագետները, բայց քանի որ այն ընդհանուր բանակցային գործընթաց է, ուղեկցվում է ԵՏՀ-ի կողմից։ «Այսօր այստեղ է նաև Վերոնիկա Նիկիշինան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ նախարարը, ով գլխավորում է այդ գործընթացները: Կարծում եմ՝ նա Հայաստանում այս անգամ ևս այս հարցերի վերաբերյալ քննարկումներ կու? ?ենա Հայաստանի գործընկերների, իրանցի գործարարների ու Իրանի դեսպանատան աշխատակիցների հետ»,- եզրափակեց Գաբրիելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում