Իրանում բժշկական ծառայության ուղղաթիռ է կործանվել

Իրանի Մազանդարան հյուսիսային նահանգում բժշկական ծառայության ուղղաթիռ է կործանվել, զոհվել է մեկ մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպի պատճառ է դարձել ավազամրրիկը: Խիստ սահմանափակ տեսանելիության պայմաններում օդաչուն ժամանակավոր վայրԷջքի որոշում է ընդունել, սակայն գետնԷջքից առաջ ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծի հենարանին եւ ընկնելիս զգալի վնասվածքներ ստացել:

Վթարի ենթարկված ուղղաթիռը սեպտեմբերի 21-ի առավոտյան Ամոլ քաղաքից մեկնել էր Գազանգ բնակավայր՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար: Ուղղաթիռում եղել է չորս մարդ: Բժշկական բրիգադի անդամներից մեկը զոհվել է, մյուսը գտնվում է օրհասական վիճակում: Օդաչուն ու եւս մեկ բժիշկ լուրջ վնասվածքներ չեն ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում