ԲՀԿ-ն Գյումրիում կշարունակի ընտրապայքարը Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ.Tert.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն կշարունակի իր ընտրապայքարը և ցուցակը կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը:

«Մենք ժամեր առաջ Գյումրու տարածքային կառույցում ունեցել ենք արտահերթ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը հետագա մեր անելիքների հետ կապված, և միաձայն որոշում ենք կայացրել՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին շարունակել մեր պայքարը», – ասաց Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի տան նկուղից հայտնաբերվել էր Գրիգորյանի կրտսեր որդու դին: Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում