ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը Իրանին կանխիկ միջոցների հանձնման արգելք սահմանեց

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ին ընդունել է օրինագիծ, որն արգելում է կանխիկ միջոցներ ուղարկել Իրանի իշխանություններին, այդ թվում՝ որպես փրկագին ամերիկացի պատանդների համար: Փաստաթուղթը պաշտպանել 254 կոնգրեսական, 163-ը դեմ է արտահայտվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Սույն օրինագիծը որոշում է, որ ԱՄՆ-ի իշխանությունների քաղաքականությունը չի ենթադրում փրկագնի հանձնում բանտարկված ամերիկացի քաղաքացիների ազատման դիմաց, որոնց պատանդ են պահում արտասահմանում»,- ասված է նախաձեռնությանը կից բացատրական գրության մեջ: Դրա հեղինակը՝ արտաքին գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, ընդգծում է, որ արգելվում է այդ թվում ամերիկյան արժույթով կամ ցանկացած այլ արտարժույթով կանխիկ միջոցներ հանձնել Իրանի կառավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում