Թեհրանը եւ Սոֆիան քննարկել են Իրանից ԵՄ երկաթուղային փոխադրամիջանցքի ստեղծման հնարավորությունը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բուլղարիայի ղեկավար Ռոսեն Պլեւնելիեւի հետ քննարկել Է Իրանից Վրաստանի եւ Բուլղարիայի տարածքով Եվրոպա երկաթուղային փոխադրամիջանցքի կառուցման հնարավորությունը, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել Է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բալկանյան եր կրի նախագահի վարչակազմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Բանակցությունների ընթացքում հայտնի Է դարձել, որ իրանական կողմը պլանավորում Է գործարկել Վրաստանի տարածքով երկաթուղային փոխադրամիջանցքի կառուցումը եւ Բուլղարիան դիտում Է որպես Եվրոպայի հետ տրանսպորտային կապի նախագծի իրացման արտոնյալ հնարավորություն»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում նաեւ նշվել Է, որ իրանցի գործարարները կարող են օգտվել Բուլղարիայի հարկային համակարգի ճկուն պայմաններից եւ իրենց ընկերությունները դուրս բերել եվրոպական շուկա: Երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են համագործակցությունը դեղագործության ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկայի, սննդի արդյունաբերության, նանոտեխնոլոգիաների բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում