«Հրապարակ». Գյումրիում որոշել են ընտրակեղծարարության նոր հնարք կիրառել

«Հրապարակ»-ը գրում է. «Գյումրու ընտրություններում տեղական իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել։ Տեղեկություններ կան, որ իշխանության թեկնածուի թիմն ընտրատեղամասային հանձնաժողովի իր անդամներին առաջարկել է մրցակից թեկնածուների քվեները հաշվելիս մատները թանաքոտել և առնվազն 100 քվեաթերթիկի վրա հետք թողնելով՝ դարձնել անվավեր։

Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, ԲՀԿ, «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Բալասանյան դաշինքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում