«Հայկական ժամանակ». Այս տարվա սեպտեմբերին ևս սպասվում է հարկային եկամուտների լուրջ թերհավաքագրում

ՀՀ պետեկամուտների կոմիտեի «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա սեպտեմբերին ևս սպասվում է հարկային եկամուտների լուրջ թերհավաքագրում։ Այս են ցույց տալիս տնտեսվարողների շրջանառությունների նախնական դիտարկումները։

Թե որքան կկազմի թերակատարումը, դեռ հայտնի չէ. Ըստ պետբյուջեի՝ սեպտեմբերին հարկային եկամուտները պետք է կազմեն մոտ 98 միլիարդ դրամ։ Սակայն նման ցուցանիշի ապահովումը ֆանտաստիկայի ոլորտից է։ ՊԵԿ-ում համոզված են, որ ոչ միայն կթերակատարվեն սեպտեմբերի համար նախատեսված մուտքերը, այլևս նույնիսկ ավելի քիչ կհավաքվի, քան անցած սեպտեմբերին։

Օրինակ՝ այս տարվա օգոստոսին 8 մլրդ դրամով ավելի քիչ է հարկ հավաքվել, քան անցած տարվա օգոստոսին։ Հավանական է, որ նույնպիսի թերակատարում կգրանցվի նաև սեպտեմբերին։ Այդպիսով, տարվա առաջին ամիսներին եկամուտների թերհավաքագրումը կանցնի 50 միլիարդ դրամը և բյուջեի մոտ 8 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում