Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները դեռ չեն հանվել. փոխնախագահ Սալեհի

Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրագործումից հետո Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների սպասվող վերացումը դեռեւս տեղի չի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի փոխնախագահ, Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքքար Սալեհին՝ հանդես գալով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 60-րդ նստաշրջանի բացմանը:

«Պատժամիջոցների համապարփակ եւ օպերատիվ վերացման հետ կապված սպասումները, ինչպես հայտարարվել էր ԳՀՀՊ-ում, դեռեւս չեն իրականացել»,– ասել է նա, նշելով, որ «կողմերի պարտավորությունների փոխադարձ եւ ամբողջական իրագործումը կրիտիկական հիմք Է ԳՀՀՊ-ի համար»:

Մինչդեռ, Սալեհիի խոսքով՝ Իրանը հսկայական ջանքեր է գործադրում՝ իրագործելով Գործողությունների համատեղ համապարփակ պլանով ստանձնած իր պարտավորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում