ՀՀԿ պատգամավորը գործադիրում իրականացվող բարեփոխումների նպատակ է համարում տնտեսական աճի ապահովումը

Հայաստանում վերջին տարիներին տնտեսական ակտիվության աճի դանդաղումը համաշխարհային տնտեսական ճգնաժամերի հետևանք լինելուց բացի ունի նաև սուբյեկտիվ պատճառներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ տնտեսության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, ստվերայնությու նը, ինչպես նաև հարկային դաշտի փոփոխությունները սուբյեկտիվ պատճառ են դառնում տնտեսության ակտիվության նվազման համար:

«Նախարարական այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, կբերեն տնտեսական ակտիվության աճի: Համոզված եմ, որ տնտեսական ակտիվության աճ ապագայում կտեսնենք: Դա տեղի կունենա ոչ միայն կադրային, այլ նաև կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, որով կառավարությունը արդեն իսկ հանդես է եկել: Այս պահին ԱԺ-ում ընթանում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրենսդրական նախագծի քննարկում»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում