«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալը պատմել է, թե ինչպես և ինչ օգնություն են ստանում ԱՄՆ-ից

ԱՄՆ-ն աջակցում է  «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին գերմանական Kolner Stadt- Anzeiger պարբերականին ասել է խմբավորման դաշտային հրամանատար Աբու ալ-Էզզը, գրում է lenta.ru-ն:

«Ամերիկացիները մեր կողմից են», -նշել է զինյալը՝ հավելելով, որ ծայրահեղականներն ավելի մեծ օգնություն կցանկանային, առաջին հերթին նրանք ամերիկական ժամանակակից զենքի  կարիք ունեն:

Իսլամիստ ծայրահեղականի խոսքով, Վաշինգտոնն օգնություն է ցուցաբերում այլ երկրների միջոցով՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Քուվեյթ: Բացառություն է եղել միայն հրթիռների մասով, դրանք ԱՄՆ-ն ուղիղ կերպով է մատակարարել: Ըստ նրա՝ զինյալների համար տանկերն էլ մատակարարվել են  Լիբիայից՝ Թուրքիայի տարածքով: 

Նշվում է, որ ռազմական փորձագետները Թուրքիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և Սաուդյան Արաբիայից «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանն օգնում են հրթիռների և արբանյակների օգտագործման, ինչպես նաև հետախուզության վարման հարցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում