«Ժամանակ». Առաջիկայում պաշտոնանակ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը

«Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է նաև որոշ մարզպետերի փոփոխություն։ Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ «ժամանակ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանակ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում