Սաուդյան Արաբիայի թագավորը 20 տոկոսով կրճատել ՝ նախարարների աշխատավարձը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել էՍաուդյան Արաբիայի Նորությունների գործակալությունը:

Այդ հրամանագրերի համաձայն՝ նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20 տոկոսով, իսկ պատգամավորների հավելավճարները՝ 15 տոկոսով: Ըստ որում տնտեսել կսկսեն նաեւ պետական պաշտոնյաների արտոնությունների հարցում՝ 15 տոկոսով նվազեցնելով բնակարանի, ավտոմոբիլների համար՝ նրանց տրամադրվող միջոցները:

Աշխատավարձերի եւ զանազան վճարումների կրճատում է սպասում ինչպես սաուդացի հպատակներին, այնպես էլ թագավորությունում աշխատող օտարերկրացիներին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ են նման քայլի դիմել պետծառայողների նկատմամբ, որոնք կազմում են աշխատող սաուդացիների երկու երրորդը, ինչը պայմանավորված է նավթի ցածր գների հետեւանքով եկամուտների խիստ կրճատմամբ:

Սաուդյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թագավորության բյուջեի շուրջ 50 տոկոսը հատկացվում է պետծառայողների աշխատավարձերի վճարմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում