Պենտագոնը հայտարարել է, որ միջուկային զենքն անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու համար

Չնայած այն բանին, որ սառը պատերազմը վաղուց Է ավարտվել, միջուկային զենքը դեռեւս անհրաժեշտ Է՝ «Ռուսաստանին եւ պոտենցիալ մյուս ագրեսորներին հետ պահելու» համար այն մտքից, թե կարելի Է խուսափել հատուցումից: Այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, տեղեկացնում Է «Արմեն պրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:

Նրա կարծիքով՝ միջուկային զենքի կիրառման առավել հավանական սցենարն այժմ ոչ թե փոխադարձ կենտրոնացված միջուկային հարվածն Է, որի հնարավորությունը քննարկվում Էր սառը պատերազմի տարիներին, այլ ավելի շուտ այն, որ «անխոհեմ կերպով ավելի մանր, բայց, այնուամենայնիվ, չտեսնված ահավոր գրոհների դիմեն, օրինակ, Ռուսատանը կամ Հյուսիսային Կորեան»:

Քարտերը նաեւ Ռուսաստանին մեղադրել Է միջուկային զենքով սպառնալու, իսկ ԿԺԴՀ-ին՝ «միջուկային եւ հրթիռային սադրանքների» մեջ:

Պենտագոնի ղեկավարը հայտնել Է, որ իր գերատեսչությունը ծրագրում Է հաջորդ հինգ տարվա ընթացքում 108 միլիարդ դոլար ծախսել իր միջուկային ուժերը պահպանելու եւ կատարելագործելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում