Թուրքիայի կառավարությունն արգելափակել է ադրբեջանցի լրագրողի միկրոբլոգը

Թուրքիայի կառավարության պահանջով «Թվիթեր» սոցիալական ցանցի ղեկավարությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Մահիր Զեյնալովի անգլիալեզու միկրոբլոգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, լրագրողի թվիթերյան գրառումներն այսուհետ անհասանել ի կլինեն Թուրքիայի օգտատերերի համար:

Թուրքիայի կառավարությունը լրագրողին մեղադրում է «ահաբեկչություն բորբոքելու» մեջ: Նախորդ ամիս նման ճակատագրի է արժանացել նաև լրագրողի ադրբեջանալեզու միկրոբլոգը:

Զեյնալովը նշել է, որ կարող է բողոքարկել որոշումը, սակայն դա դժվար թե որևէ դրական արդյունք տա:

Ադրբեջանցի լրագրողն ավելի վաղ աշխատել է թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականում, որը թուրքական իշխանությունները փակել են: Ներկայում նա համագործակցում է Huffington Post և Al Arabiya լրատվամիջոցների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում