Արծվիկ Մինասյանին դուր չի գալիս Էկոնոմիկայի նախարարության նոր անվանումը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը շարունակում է դեմ լինել նախարարության փոփոխված անվանմանը: «Ինձ մտահոգում է այն, որ ցանկացած փոփոխություն որոշակի ֆինանսական հետեւանք է ունենում, մյուս կողմից էլ անվանումը պետք է արտահայտի բովանդակություն: Ես մնում եմ այն համոզմանը, որ էկոնոմիկա անվանումը կարող էինք պահպանել թեկուզ հայերենով՝ տնտեսություն, որը անգլերենով կամ ռուսերենով ի վերջո նույն բառն է՝ էկոմոնիկա»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը:

Սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ մի շարք նախարարություններ կվերանվանվեն: Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում