Իսպանիայի թագավորին մեղադրել են արքայադստեր դեմ հայցի հետկանչման համար 2 մլն եվրո կաշառք տալու փորձի մեջ

Իսպանիայի Խուան Կառլոս Ա թագավորը, որը գահին է եղել 1975-ից մինչեւ 2014 թվականը, «Անբիծ ձեռքեր» հասարակական կազմակերպությանը 2 միլիոն եվրո է առաջարկել իր դստեր՝ արքայադուստր Քրիստինայի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով հայցի հետկանչման դիմաց: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է այդ ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր քարտուղար Միգել Բեռնադը:

El Mundo թերթը տարածել է Մադրիդի կենտրոնի սրճարաններից մեկում փաստաբան Վիրխինիա Լոպես Նեգրետեի հետ «Անբիծ ձերքերի» ղեկավարի զրույցի ձայնագրությունը: Զրույցը կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ֆինանսական մեքենայությունների գործով դատավարության սկսվելուց մեկ ամիս առաջ: «Թագավորի առաջարկն էր՝ կանխիկ 2 միլիոն եվրո, որպեսզի ոչ մի հետք չմնա, եւ առանձին մյուս ծախսերը՝ շուրջ 300 – 400 հազար դոլար»,- հաստատել է Բեռնադը:

Կազմակերության գլխավոր քարտուղարի խոսքով՝ առաջարկությունն ստացվել է Խուան Կառլոս Ա-ի շրջապատից: Այն բանից հետո, երբ փաստաբանը լսել է «Անբիծ ձեռքերի» ղեկավարին, նա «կտրականապես հրաժարվել է» փող վեցնելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում