Արծվիկ Մինասյանը չի ցանկանում մեկնաբանել Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նպատակահարմար չի համարում խոսել իր՝ Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին:

«Կգա ժամանակը, կխոսենք: Քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը եւ չկան համապատասխան հրամանագրեր, պատշաճ չեմ համարում խոսել այդ մասին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով բնապահպանական ոլորտի խնդիրներին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ոլորտը ներկայացնող ցանկացած նախարար պետք է առաջնորդվի Սահմանադրությունից բխող մոտեցմամբ:

«Պետք է առաջնորդվել Սահմանադրության 12-րդ հոդվածով, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը եւ ողջամիտ օգտագործումը պետական եւ հանրային իշխանությունների պարտավորությունն է որպես գալիք սերնդի առջեւ պատասխանատվություն»,-նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում