Վարչապետն է որոշելու Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցը. ԱԺ պատգամավոր

Քաղաքացին իր վրա պետք է զգա կառավարության ծրագրերով նախատեսվող փոփոխությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը: «Կարեւոր է ոչ թե անուն-ազգանվան փոփոխությունները, այլ համակարգային»,- ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցին՝ նա նշեց, որ նորանշանակ վարչապետն է որոշելու դա:

«Կառավարության ձեւավորման ընթացքում թիմ է կազմավորվում, եւ վարչապետն է որոշում Սյունիքի մարզպետը կընդգրկվի՞ այդ թիմում, թե ոչ»,-նշեց Կապանի նախկին քաղաքապետը:

Լրագրողների հարցին, թե արդյոք իրեն տեսնում է մարզպետի պաշտոնում, նա պատասխանեց. «Գայթակղված չեմ այդ պաշտոնով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում