Համաշխարհային առեւտրի աճի տեմպերը կարող են ամենացածրը լինել 2009 թվականից ի վեր. ԱՀԿ

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել Է 2016 եւ 2017 թվականների համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումները՝ նվազեցնելով սպասվող ցուցանիշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա զեկույցում, որը հրապարակվել Է Ժնեւում:

«Համաշխարհային առեւտուրը 2016 թվականին ավելի դանդաղ Է աճելու, քան սպասվում Էր՝ ընդամենը 1,7 տոկոսով, ինչն զգալիորեն պակաս Է ապրիլյան 2,8 տոկոս կանխատեսման համեմատությամբ»,-նշում են ԱՀԿ-ի փորձագետները:

«2017 թվականի համար կանխատեսումները նույնպես վերանայվել են,-գրում են նրանք:- Սպասվում Է, որ առեւտուրը կաճի 1,8-ից մինչեւ 3,1 տոկոսի սահմաններում այն դեպքում, երբ ավելի վաղ 3,6 տոկոսի աճ Էր կանխատեսվում:

ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով, 2016 թվականին առեւտրի աճի տեմպերը կարող են ամենադանդաղը լինել 2009 թվականից ի վեր: «Հաշվի առնելով այն, որ 2016 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճն սպասվում Է 2,2 տոկոսի մակարդակում, ընթացիկ տարին կարող Է առեւտրի եւ արտադրության աճի ամենադանդաղ տեմպերն արձանարգել 2009 թվականի ճգնաժամից ի վեր»,-նշվում Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում