Բրյուսել-Երևան առաջին կանոնավոր թռիչքը կիրականացվի 2017-ի մարտին

Բրյուսել-Երևան թռիչքները բելգիական ավիաընկերությունը կիրականացնի 2017 թվականի մարտից։ Այս մասին տեղեկատվություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում։ «Brussels Airlines»-ը շարունակում է մեծացնել իր սպասարկման ցանցը և դեպի Հայաստան թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի մարտի 31-ին։ Դեպի մայրաքաղաք Երևան շաբաթական մեկ չվերթ կիրականացվի ուրբաթ օրերին, իսկ հուլիսին և օգոստոսին ակնկալվում է շաբաթական երկու չվերթ՝ ուրբաթ և երեքշաթբի օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ տարվա դեկտեմբեր-մարտին ավիաընկերությունը կիրականացնի մի քանի չարտերային չվերթներ Բրյուսել-Երևան ուղղությամբ՝ հայ-բելգիական «Armwings» տուրիստական կազմակերպության հետ համագործակցությամբ։

«Այս քայլով ավիաընկերությունը բավարարում է ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ բելգիական մի քանի տուր-օպերատորների պահանջարկը, որոնք մասնագիտացած են դեպի Հայաստան արձակուրդների կազմակերպմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թռիչքները նախատեսվում են Բրյուսելի օդանավակայանից երեկոյան, իսկ վերադարձը «Զվարթնոց» օդանավակայանից։ Չվացուցակը թույլ է տալիս կապ հաստատել ավիաընկերության առաջարկած այլ ուղղությունների հետ ևս՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Սկանդինավիայի, Իսպանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավարության։ Դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա թռիչքները հնարավոր են առավոտյան։

Ավիաընկերության հաղորդագրության մեջ առկա է նաև տեղեկատվություն Հայաստանի մասին։ Նշված է, որ այն գտնվում է Հարավային Կովկասում, հրաշալի ուղղություն է ինչպես մշակութային, այնպես էլ պատմական առումով։ Ունի ջերմ ամառներ և կարճ ցուրտ ձմեռներ։ Հնագույն վանքերը, եկեղեցիներն ու տաճարները հիշեցնում են Հայաստանում քրիստոնեական վաղ արմատների մասին։ Բնության և քայլարշավների սիրահարները նախընտրում են Հայաստանը լեռների, անտառների ու լճերի շնորհիվ։ Մայրաքաղաք Երևանը, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, քայլել է ժամանակի հետ ու դարձել հր աշալի վայր, ուր զարգացած է մշակութային կյանքը՝ հետաքրքիր թանգարաններով, գեղեցիկ այգիներով, զովացնող շատրվաններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում