ԱՀԿ-ն պահանջել է շտապ միջանցքներ բացել Հալեպից տուժածներին տարհանելու համար

Սիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած Հալեպի բնակիչները պետք Է շտապ կարգով տարհանվեն մարդասիրական միջանցքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադելա Չայ իբը:

«ԱՀԿ-ն հորդորում Է անհապաղ մարդասիրական միջանցքներ ստեղծել քաղաքի արեւելյան մասից հիվանդներին ու վիրավորներին տարհանելու համար»,-ասել Է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:

Ընդ որում՝ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Հալեպում գտնվում են բուժօգնության կարիք ունեցող շուրջ 250 հազար բնակիչներ, մինչդեռ բուժաշխատողների թիվը չի գերազանցում 35-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում