Չինաստանում առնվազն ինը մարդ Է զոհվել հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Ինը մարդ զոհվել, եւս 11-ը արգելափակված են գետնի տակ Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանի (Հյուսիսարեւմտյան Չինաստան) հանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Վթարը տեղի Է ունեցել Շիցզույշան քաղաքում գտնվող Linli Coal Mining հանքում: Փլատակների հավաքման գործողությանը գործի են դրվել 200 փրկարարներ եւ 46 բանվորներ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, ՉԺՀ-ի հանքագործական ճյուղն ամենավտանգավորն Է համարվում աշխարհում: Ողբերգությունների մեծ մասի պատճառն անվտանգության տեխնիկայի խախտումն Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում