Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը, որը հրավիրվել է սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին գրանցվել է 111 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 22 հարց, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Սեպտեմբերի 26-ին և 27-ին պատգամավորները հասցրել են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք յուրաքանչյուր օրվա նիստի սկզբում դրվում են քվեարկության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում