Ադրբեջանից շարունակում են հեռանալ արտասահմայան կազմակերպությունները

Նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով արտասահմանյան ընկերությունները շարունակում են Ադրբեջանում դադարեցնել իրենց գործունեությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

Ադրբեջանի հարկերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Արտասահմանյան Capital Investment Managment LTD ընկերության Ադրբեջանում գործող մասնաճուղը դադարեցրել է իր գործունեությունը:

Ադրբեջանում իրենց բաժանմունքների գործունեությունը դադարեցրել են Չինաստանի Geo-Engineering Corporation İnternational եւ Մեծ Բրիտանիայի` որպես իրավական անձ գրանցված İnnovative İnternational Group Ltd հոլդինգի մեջ մտնող Life Division ընկերությունները:

«Թուրան» լրատվական գործակալությունն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ 2014 թվականի վերջից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեծանալու հետ այդ երկրից մինչ այժմ հեռացել են “Distrilab”, “Buz Alen Hamilton İnc.”, “Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd.” ընկերությունները:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:

Դրանից առաջ չեղարկվել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERİNG-PLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հոլդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC -ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները:

Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությունը դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD” եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan” MMC ընկերությունները:

ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթա-գազային նախագծից իր դուրս գալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում