Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը  պաշտոնական համապատասխան հայտարարություն կանի նախապատրաստական միջոցառումների ավարտից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Չեմ բացառում նման հնարավորությունը: Երբ բոլոր նախապատրաստական միջոցառումներն ավարտվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք», — հայտնել է Պեսկովը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում