ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի Պետության նախկին Նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում