Եվրահանձնաժողովը եւս 600 մլն եվրո կհատկացնի Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել եւս 600 մլն եվրոյի օգնություն հատկացնել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին այս երկրի հետ համաձայնության շրջանակներում, որը ենթադրում է Եվրամիության աջակցություն երեք միլիարդ եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

«Եվրահանձնաժողովը 600 մլն եվրո գումարի երկու ուղղակի դրամաշնորհ է ստորագրել կրթության եւ առողջապահության բնագավառում սիրիացի փախստականներին եւ Թուրքիայում նրանց ընդունող հանրակցություններին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովը հուլիսի վերջին հավանություն Է տվել Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու համար 1,4 մլրդ եվրո հատկացնելուն՝ ավելի վաղ խոստացված երեք միլիարդից: Ներկայիս 600 մլն եվրոն հուլիսին համաձայնեցված տրանշի մի մասն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում