Սյունիքի մարզպետարանը հերքել է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը

Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից:Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ սովորական բարձր ինտենսիվությամբ:

Մտացածին և չհիմնավորված լուրերի տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև ոչ հարիր՝ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու հավակնություն ունեցող լրատվամիջոցին»,- ասվում է մարզպետարանի հազորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում