Բաղդադը հայտնել է Իրաք ամերիկյան նոր ուժերի տեղափոխման մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պատմել է երկիր ամերիկացի նոր զինծառայողների ժամանման մասին, որոնք կօգնեն Մոսուլ քաղաքն ազատագրել «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել է Reuters-ը:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է միջազգային կոալիցիայի ուժերի կազմում գործող հրահանգիչների եւ խորհրդականների թվի լրացուցիչ ավելացման վերաբերյալ Իրաքի կառավարության խնդրանքը»,- հայտարարել է ալ Աբադին: Թե որքան ամերիկացի զինծառայողներ կժամանեն Իրաք, նա չի ճշտել: Սպիտակ տունը եւ գեներալ Ջոզեֆ Վոթելը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարը, արդեն հաստատել են այդ տեղեկատվությունը: Մոսուլի վրա հարձակման եզրափակիչ փուլը, որը, ինչպես սպասվում է, կսկսվի հոկտեմբերի երկրորդ կեսին:

Ներկայում Իրաքում գտնվում են մոտավորապես 4,4 հազար ամերիկացի զինծառայողներ: Պենտագոնի պնդմամբ, նրանք կրակային եւ օդային աջակցություն են ցուցաբերում իրաքյան զորքերին, ինչպես նաեւ հանդես են գալիս զինվորական հրահանգիչների դերում եւ ապահովում են նորակոչիկների ուսուցումը:

Մոսուլը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այն ԻՊ-ի զինյալների հսկողության տակ է գտնվում 2014 թվականի ամռանից: Այս տարվա մարտին իրաքյան բանակը հարձակում է սկսել այդ բնակավայրի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում