Իրանը «լուրջ որոշումներ» կընդունի ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի չկատարման դեպքում

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել Է այն «ավելի լուրջ որոշումների» մասին, որոնք նրա երկիրը մտադիր Է կայացնել ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի պարտավորությունների չկատարման եւ Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելիս քաղքշուկների դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները Իրան մարդատար Airbus-ների արտահանման թույլատրագիր են տվել, ինչպես նաեւ Boeing կորպորացիային թույլատրել են ինքնաթիռներ վաճառել այդ երկրին:

«Եթե պարզվի, որ ԱՄՆ-ն Իրանին մարդատար ինքնաթիռների վաճառքներ իրականացնելիս խնդիրներ Է ստեղծելու, մենք կընդունենք մեր իրավունքներն ապահովելու ավելի լուրջ որոշումներ»,- Շամխանիի հայտարարությունը մեջբերում Է Tasnim գործակալությունը:

Նա նաեւ նշել Է, թե այն զգալի փորձը, որն Իրանն ստացել Է միջուկային թեմատիկայի եւ մյուս հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում, հուշում Է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը ինչպես Սիրիայում հրադադարի, այնպես Էլ տնտեսական պատժամիջոցների վերացման հարցում, խաբուսիկ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում