Տիգրան Բարսեղյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Տիգրան Բարսեղյանը Ֆինանսների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի մայիսին, իսկ մինչ այդ զբաղեցրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում