Մինսկում կայացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելառուսի երաժշտության ակադեմիայում Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ` նվիրված մեծ երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին:

Համերգին ելույթ է ունեցել Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի Մ.Օգինսկու անվան քոլեջի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարել է Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի իշխանության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրեց մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում