«Հրապարակ». Վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը

«Նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով. «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»։ Մեր տեղեկություններով՝ տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին։ «Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես էլ կանի վարչապետը»,–ասաց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում