«Հայկական Ժամանակ». «Սասնա ծռեր» զինված խմբի անդամի որդին ազատ է արձակվել

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին՝ Կարեն հակոբյանը, որը 3 օր առաջ ձերբակալվել էր, ազատ է արձակվել։ Նույն այդ տեղեկություններով, նրա ձերբակալման 72 ժամը երեկ լրացել է, և նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում