«Ժողովուրդ». ՃՈ պետն՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու։ 

«Ժողովուրդ»-ը փորձել է անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ։ Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանել է. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ։ Ես նման տեղեկություն չունեմ, և առաջին անգամ եմ նման բան լսում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում